Պաշտոնական. «Գանձասար-Կապանն» ամռան առաջին լեգիոներին ձեռք բերեց

14:07   17 օգոստոսի, 2019

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Բուրկինա Ֆասոն ներկայացնող ֆուտբոլիստ Աբդուլ Կարիմ Զոկո Նիկիեմայի հետ։

26-ամյա ֆուտբոլիստը գործում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Նիկիեմայի վերջին ակումբը եղել է Եթովպիան ներկայացնող «Սեյնթ Ջորջը»:

Հիշեցնենք, որ ընթացիկ ամռանն «արջերի» բոլոր նորեկները հայեր էին:



© ARMFOOTBALL.COM