«Նոայում» կաշխատի Մոլդովայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

12:33   17 օգոստոսի, 2019

«Նոան» հայտարարել է մարզչական շտաբի համալրման մասին: Երևանյան ակումբին է միացել դարպասապահների մարզիչ Ալեքսանդր Մելենչուկը:

Վերջինս երկար տարիներ հանդես է եկել Մոլդովայի ազգային հավաքականում:

Որպես մարզիչ Մելենչուկն աշխատել է «Դինամո Ավտոյում» (Մոլդովա) և «Սուգդիանայում» (Ուզբեկիստան):



© ARMFOOTBALL.COM