Հայ ֆուտբոլիստի թիմը 3 կարմիր քարտ է ստացել, բայց չի պարտվել

11:46   17 օգոստոսի, 2019

Բելառուսի առաջնության 18-րդ տուրում «Էներգետիկ ԲԳՈւ»-ն սեփական հարկի տակ մրցել է «Գոմելի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի` 1:1:

Հանդիպման ընթացքում տանտերերը երեք կարմիր քարտ են ստացել և խաղն ավարտել են 8 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել են չպարտվել: Ավելին, հյուրերը պատասխան գոլը խփել են 90+3 րոպեին:

«Էներգետիկի» կազմում 65-րդ րոպեին փոխարինման է մտել հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը:

21-ամյա ֆուտբոլիստը Բելառուսի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում 3 գոլ է խփել:



© ARMFOOTBALL.COM