15 մրցաշրջան անընդմեջ. Մեսսիի ռեկորդը կրկնվեց

11:01   17 օգոստոսի, 2019

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:

Բասկերի կազմում 89-րդ րոպեին հաղթական գոլը կիսաշրջադարձ հարվածով խփել է Արից Ադուրիսը:

Opta-ն տեղեկացնում է, որ 38-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում Լա Լիգայի 15-րդ անընդմեջ մրցաշրջանում: Դա «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդի կրկնությունն է:

Արգենտինացին բասկերի դեմ հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով:



© ARMFOOTBALL.COM