Արամ Լոռեցյանի գլուխգործոցը, ԲԿՄԱ-ն կրկին հաղթեց, «Լեռնային Արցախը» մեկնարկեց (VIDEO)

10:53   17 օգոստոսի, 2019

Օգոստոսի 16-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրի երեք հանդիպումներ:

ԲԿՄԱ-ն 3:1 հաշվով հաղթանակ է տոնել առաջատարներից մեկի` «Արագածի» նկատմամբ: Երկու թիմերն էլ ունեն 6-ական միավոր:

 Երեք գոլ խփելով առավելության է հասել նաև «Սևանը», որին 90-րդ րոպեին խփած գնդակով հաղթանակ է պարգևել Մհեր Սահակյանը: Իսկ ահա հաշիվը կիսադաշտից կատարած հրաշք-հարվածով բացել էր Արամ Լոռեցյանը: Սևանցիները նույնպես հավաքեցին 6 միավոր:

Մրցաշարում առաջին հանդիպումն է անցկացրել «Լեռնային Արցախը»: Ալաշկերտ-2-ի դեմ Սիսյանում կայացած խաղի հաշիվը չի բացվել (0:0):

«Արագած»-ԲԿՄԱ 1:3 (0:2)

Երևան, «Բանանց-3» մարզադաշտ

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Ժիրայր Շաղոյան, 33՝ 0:1, Նարեկ Աղասարյան, 45+2՝ 0:2, Ալեն Կարապետյան, 59՝ 1:2, Արման Քիշմիշյան՝ 1:3

 

«Սևան ՖԱ»-«Մասիս» 3:2 (2:0)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Ռուզաննա Պետրոսյան

Գոլերը՝ Արամ Լոռեցյան, 15՝ 1:0, Արեգ Ազատյան, 20՝ 2:0, Միխայիլ Պապով, 63՝ 2:1, Իվան Երոխին, 67՝ 2:2, Մհեր Սահակյան, 90՝ 3:2

 

«Լեռնային Արցախ»-«Ալաշկերտ-2» 0:0

Սիսիան, Քաղաքային մարզադաշտ 

Մրցավար՝ Վարդան Մանուկյան 



© ARMFOOTBALL.COM