Մ16. Հայաստանը բաց թողեց հաղթանակը Սլովակիայի դեմ խաղում (VIDEO)

10:31   17 օգոստոսի, 2019

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացել ընկերական առաջին հանդիպումը Հայաստանի և Սլովակիայի Մ-16 հավաքականների միջև:  Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 

7-րդ րոպեին հաշիվը բացել է տանտերերի ֆուտբոլիստ Էդգար Փիլոյանը: Հյուրերը պատասխանել են 35-րդ րոպեին Ռոբերտ Ստարչեկի խփած գնդակով:

Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

 1.Գոռ Մատինյան, 10.Կարեն Դավթյան ա, 9.Արթուր Իսրայելյան (14.Հայկ Ղազարյան, 77՚), 11.Միսակ Հակոբյան (18.Գրիգոր Ղումաշյան, 58’ )19.Հովհաննես Հարթենյան, 6. Մհեր Քանքանյան, 5.Էրիկ  Ամիրխանյան, 21.Հայկ Սիմոնյան (2.Վանիկ Պետրոսյան, 47՚), 7. Էդգար Փիլոյան (8.Արմեն Ադամյան, 65’) 20.Սերգեյ Մանուկյան (23. Արթուր Ոսկերչյան, 37՚), 3. Ալբերտ Հովհաննիսյան

 

Աղվան Այվազյանի գլխավորած թիմը օգոստոսի 18-ին կրկին կմրցի սլովակների հետ:



© ARMFOOTBALL.COM