ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Կոուտինյոն պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ

02:26   17 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպպան Ֆիլիպե Կոուտինյոն վարձավճարով կհամալրի Մյունխենի «Բավարիան», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ 1 տարվա պայմանագիր է համաձայնեցվել, ինչից հետո հնարավորություն կունենա գնել բրազիլացուն։ Առայժմ ֆինանսական մանրամասներ չեն հաղորդվում։

Ֆուտբոլիստը կիրակի կամ երկուշաբթի կժամանի Մյունխեն և բուժզննում կանցնի ակումբի համար։



© ARMFOOTBALL.COM