«Լիոնը» շարունակում է հիացնել. ջախջախիչ հաղթանակ՝ «Անժեի» նկատմամբ (VIDEO)

02:11   17 օգոստոսի, 2019

Ֆրանսիայի Լիգա 1-ի 2-րդ տուրում «Լիոնը» տանը մրցեց «Անժեի» հետ ու հաղթեց՝ 6-0։

Հուսսեմ Աուարը 11-րդ րոպեին բացեց հաշիվը, 36-րդ րոպեին Մուսա Դեմբելեն կրկնապատկեց այն, 62-րդ րոպեին Աուարի փոխանցումից հետո Մենֆիս Դեպայը հաշիվը խոշոր դարձրեց, 48-րդ րոպեին կրկին Աուարը ֆանտաստիկ փոխանցում կատարեց դեպի Դեպայը, ով դուբլ հեղինակեց, 65-րդ րոպեին Դեմբելեն նույնպես դուբլ ձևակերպեց, իսկ 72-րդ րոպեին արդեն Մենֆիսն աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ, որը հաջող եզրափակեց Ժան Լուկասը։

Նշենք, որ «Լիոնը» նախորդ տուրում 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Մոնակոյի» դարպասն ու այժմ 9 խփած ու ոչ մի բաց թողած գոլով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը (6 միավոր): «Անժեն» 3 միավորով 8-րդն է։



© ARMFOOTBALL.COM