«Բարսելոնայի» տնօրենը հստակ պատասխանել է Կոուտինյոյի՝ «Բավարիա» տեղափոխվելու հարցին

00:07   17 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» տնօրեն Գիլյերմո Ամորը հստակություն է մտցրել վերջերս միջազգային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որի համաձայն կատալոնական ակումբի կիսապաշտպան ՖԻլիպե Կուտինյոն կտեղափոխվի «Բավարիա»։

«Մենք «Բավարիայի» հետ պայմանավորվածություն ունենք Կոուտինյոյի տեղափոխության հարցում»,- Ամորի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, մեկ տարվա պայմանագիր կկքնի մյունխենցիների հետ, որից հետո, ըստ պայմանագրի, «Բավարիան» հնարավորություն կունենա գնել բրազիլացուն։ Առայժմ ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։



© ARMFOOTBALL.COM