Յուրչենկոն դիտարկում է կարիերան Թուրքիայում շարունակելու տարբերակը

19:16   16 օգոստոսի, 2019

«Ենիսեյի» նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարիերան շարունակելու տարբերակներ ունի, հաղորդում է metaratings.ru-ն։

Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է 2 տարբերակ՝ Թուրքիա կամ Բելգիա տեղափոխվելը։ Նա դեռ որոշում չի կայացրել։

Հիշեցնենք, որ Յուրչենկոն «Ենիսեյը» լքել է հունիսին և այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նախորդ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ բաց թողելով 31 գոլ։



© ARMFOOTBALL.COM