Արմեն Հովհաննիսյանը իր առաջին գոլն է խփել «Զեմպլինի» հիմնական կազմում

13:29   15 օգոստոսի, 2019

Սլովակիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում «Զեմպլին Միխալովցեն» մրցակցի հարկի տակ 6-0 հաշվով ջախջախել է «Պոդհրադիեին»:

Հաշիվը խաղի 30-րդ րոպեին բացել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը: Վերջինս մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Սա Հովհաննիսյանի առաջին գոլն էր «Զեմպլինի» մեծահասակների կազմում:



© ARMFOOTBALL.COM