«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա». Բուքմեյքերները ցածր են գնահատում հայկական թիմի շանսերը

15:18   14 օգոստոսի, 2019

Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս կմրցի վրացական «Սաբուրթալոյի» հետ։ Առաջին խաղում հայկական թիմը պարտվել է 1-2 հաշվով։

Բուքմեյքերներն ավելի հավանական են համարում դաշտի տերերի հաղթանակը՝ այն գնահատելով 2,14 գործակից։ Ոչ-ոքին ստացել է 3,7, իսկ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը`3,25 գործակից։

Ինչ վերաբերվում է հաջորդ փուլ անցնելուն, ապա այս ուցանիշով արարատցիների շանսերն ավելի քիչ են գնահատվում՝ 4,6, իսկ «Սաբուրթալոյի»՝ հաջորդ փուլ անցնելու գործակիցը շատ ցածր է՝ 1,2։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին։



© ARMFOOTBALL.COM