Պաշտոնական. «Նոան» իտալացի դարպասապահ է ձեռք բերել

00:22   14 օգոստոսի, 2019

«Նոայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմը համալրել է դարպասապահ Վալերիո Վիմերչատին։

24-ամյա իտալացին նախկինում խաղացել է պորտուգալական «Ունիանո դե Լեիրիա» թիմում։

Հավելենք, որ Պորտուգալիայի 3-րդ լիգայի նախորդ մրցաշրջանւմ ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման։

Ակումբը բարի գալուստ է մաղթել Վիմերչատիին։



© ARMFOOTBALL.COM