Նոր ՍԿԱՆԴԱԼ՝ հայկական ֆուտբոլում. ծեծկռտուքի պատճառով անավարտ է մնացել «Վան» - «Լոկոմոտիվ» խաղը

22:36   13 օգոստոսի, 2019

Հայաստանի Առաջին խմբի «Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպումը մնացել է անավարտ, երբ «Վանը» հաղթում էր 1-0 հաշվով։

«Մրցակցի կողմից անվտանգության բացակայության և մրցավարի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով՝ խաղադաշտում մեծ լարվածություն էր առաջացել։

Այդ լարվածությունը 2-րդ խաղակեսի վերջնամասում վերածվեց ծեծկռտուքի։
«Լոկոմոտիվի» ղեկավարությունն անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող աշխատակազմի անվտանգության համար, որոշեց լքել խաղադաշտը։

Թիմը խաղադաշտից դուրս հանելուց հետո «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն խնդրեց մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից»,- հաղորդում է «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը։



© ARMFOOTBALL.COM