Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Թևանյանը զիջեց մեդալային գոտեմարտում

20:27   13 օգոստոսի, 2019

Տալինում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Մինչև 65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց Ղազախստանի ներկայացուցչին՝ Սիրբազ Տալգատին։ Պայքարը համառ ստացվեց, բայց Թևանյանին մեկ միավոր չհերիքեց՝ 3-4։

Հավելենք, որ այսօր մեր ևս մեկ ըմբիշ կպայքարի բրոնզի համար։ 79 կգ Արմն Ավագյանը կգոտեմարտի Ադրբեջանի ներկայացուցչի հետ։ 



© ARMFOOTBALL.COM