Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Վրեժ Գևորգյանը պարտվեց բրոնզի համար պայքարում

20:13   13 օգոստոսի, 2019

Տալինում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Մինչև 57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ղազախստանի ներկայացուցիչ Ադիան Ասկարովի հետ ու պարտվեց համառ պայքարում՝ 9-7 հաշվով։

Նշենք, որ այսօր բրոնզե մեդալի համար Հայաստանն ունի ևս 2 ներկայացուցիչ՝ Վազգեն Թևանյանն ու Արման Ավագյանը։



© ARMFOOTBALL.COM