Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Թևանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

13:30   13 օգոստոսի, 2019

Տալինում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Մինչև 65 կգ քաշային կարգում երիտասարդների նախորդ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների 2018թ.-ի Եվրոպայի չեմպիոն, այս տարվա Մ-23 Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, ով նախօրեին զիջել էր քառորդ եզրափակչում, իրավունք ստացավ սփոփիչ գոտեմարտեր անցկացնել: Այսօր նա 9-0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Նիկոլայ Գրամեզին և իրավունք ստացավ երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտել ղազախ Սիրբազ Տալգատի հետ:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն նաև 57 կգ քաշային Վրեժ Գևորգյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը:

Այսօր պայքարի մեջ մտած մեր ըմբիշներից երկուսը արդեն պարտություն են կրել: 61 կգ քաշային, Եվրոպայի այս տարվա չեմպիոն Հրաչյա Մարգարյանը ցավալի պարտություն կրեց գերմանացի ըմբիշից, իսկ 86 կգ քաշային, Եվրոպայի փոխչեմպիոն Մհեր Մարկոսյանը մեկնարկում պարտվեց կանադացի մրցակցին:



© ARMFOOTBALL.COM