Շախմատ. Արոնյանը Սենթ-Լուիսի արագ շախմատի մրցաշարն ավարտեց առաջին հորիզոնականում

12:07   13 օգոստոսի, 2019

Սենթ-Լուիսում շարունակվում է շախմատի Grand Chess Tour-ի հերթական փուլը: Նախօրեին կայացան արագ շախմատի մրցշաարի վերջին երեք տուրերի հանդիպումները:

Լևոն Արոնյանը, ով առաջին երկու օրից հետո 10 միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, օրը սկսեց սևերով Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակով: Սակայն հաջորդ տուրում Լևոնը նույնպե սևերով զիջեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, վերջին տուրում էլ սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Յու Յանյիի հետ:

Արդյունքում, Լևոնը վաստակեց 13 միավոր: Վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ, նրան միավորներով հավասարվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, սակայն Արոնյանը լրացուցիչ ցուցանիշներով առաջինն է:

Այսօր կմեկնարկի բլից շախմատի մրցաշարը, տեղի կունենան առաջին 9 տուրերի պարտիաները (ընդհանուր՝ 18 տուր): Երկու մրցաշարերի հանրագումարով ամենաշատ միավորներ ունեցող շախմատիստը կճանաչվի մրցաշարի հաղթող և կստանա 37 000 ԱՄՆ դոլլար պարգևավճար:



© ARMFOOTBALL.COM