Նոր ՀԱՆՃԱ՞Ր. 14-ամյա խաղացողը չի դադարում ապշեցնել ֆուտբոլային հանրությանը

23:50   12 օգոստոսի, 2019

Դորտմունդի «Բորուսիայի» 14-այա հարձակվող Յուսսուֆա Մուկոկոն 6 գոլի հեղինակ է դարձել դորտմունդցիների երիտասարդական կազմում իր նորամուտի հանդիպմանը։

«Բորուսիան» հանդիպել է «Վուպերտալի» հետ ու հաղթել է 9-2 հաշվով։ Մուկոկոն դարձել է 6 գոլի հեղինակ՝ հեթ-տրիկ ձևակերպելով 28 րոպեում։

Երկու թիմերում էլ խաղացել են 16-18 տարեկան ֆուտբոլիստներ, իսկ Մուկոկոն եղել է ամենաերիտասարդը։ 

Ֆուտբոլիստն իր ունակություններով հիացրել է նաև ավելի վաղ։ Նա հանդես է եկել Մ17 առաջնությունում, որտեղ անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով անհավանական քանակությամբ գոլի հեղինակ՝ 90։

Ապրիլին նրա հետ Nike-ն 10 մլն եվրոյի պայմանագիր է կնքել։ Նա չի կարող խաղալ «Բորուսիայի» հիմնական թիմում մինչև 2020 թվականի նոյեմբեր։ Այդ ժամանակ պատանի հրաշամանուկը կդառնա 16 տարեկան։



© ARMFOOTBALL.COM