Լեգենդար հոլանդացին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

20:58   12 օգոստոսի, 2019

«Այաքսի», «Ինտերի», «Ռեալի» ու Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Վեսլի Սնեյդերն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է shownieuws.nl-ն։

Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Սնեյդերը հանդես էր գալիս «Ալ Գարաֆայում»։ Ավելի վաղ նա հանդես էր գալիս «Նիցցայում»։ Հոլանդիայի հավաքականի կազմում 2010 թվականին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։

«Ինտերի» հետ 2009-10 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգան, իսկ 2010 թվականին ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է լավագույն կիսապաշտպան։ 



© ARMFOOTBALL.COM