«Հոֆֆենհայմում» Սարգիս Ադամյանի պաշտոնական նորամուտը հետաձգվում է

12:53   10 օգոստոսի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածքի պատճառով չի մասնակցելու Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակչին: Այսօր նրա թիմը` «Հոֆֆենհայմը» հյուրընկալվելու է «Վյորցբուրգեր Կիկերսին», որը ներկայացնում է երրորդ Բունդեսլիգան: Խաղից առաջ Զինսհայմ քաղաքի թիմի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը խոսել է թիմի կադրային վիճակի մասին:

«Սարգիս Ադամյանը և Լեոնարո Բիտենկուրը բացակայում են: Ցավոք, զգացնել է տալիս Անդրեյ Կրամարիչի բացակայությունը: Նա մեր լավագույն ֆուտբոլիստն է: Նրա ծունկը լավանում է, բայց դեռ չգիտենք կկարողանա՞ մասնակցել Բունդեսլիգայի առաջին տուրի «Այնտրախտի» դեմ խաղին, թե՞ ոչ:

Կոնստանիտինոս Սալֆիլիդսն սկսել է մարզվել, իսկ Կևին Ֆոգտն արդեն լավ մարզավիճակում է»,- մարզչի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ադամյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հուլիսի 25-ին կայացած «Տրաբզոնսփորի» դեմ ընկերական խաղում (3:3):



© ARMFOOTBALL.COM