«Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» խաղի ժամանակ երկրպագուների պերֆորմանս կլինի

11:57   8 օգոստոսի, 2019

Այսօր` օգոստոսի 8-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է անգլիական «Վուլվերհեմփթոնին»:

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ թիմերի` խաղադաշտ մտնելու պահին երկրպագուները պերֆորմանս են ցուցադրելու: Բոլոր ֆուտբոլասերներին կարմիր գույնի թղթեր են հատկացվելու: Այն ձեռքերով դեպի վեր պարզելուց պահին ստադիոնն ամբողջությամբ կարմիր գույնի տեսք է ստանալու:

Հիշեցնենք, որ խաղը մեկնարկելու է ժամը 20:00-ին:



© ARMFOOTBALL.COM