«Վուլվերհեմթոնի» մարզիչը` Երևանի միջև տարածության մասին. «Դժվար է լինելու»

14:11   2 օգոստոսի, 2019

«Վուլվերհեմթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկի» հետ հանդիպելու համար երկար տարածություն անցնելու մասին հարցը:

«Դժվար է լինելու, բայց մենք պատրաստ կլինենք: Պետք է ապաքինվենք և պատրաստ լինենք ճանապարհին: Արդեն հիմա պետք է մտածենք այդ մասին: Գիտենք, թե ինչի ենք բախվելու»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «գալյերի» պաշտոնական կայքը:

Անգլիական ակումբը երկար տարածության պատճառով անհանգիստ է հատկապես դրան հաջորդող խաղի պատճառով: Վուլվերհեմթոնի ու Երևանի միջև մոտ 5000 կմ տարածություն է: Այն երկու անգամ անցնելուց երեք օր անց «գայլերն» ԱՊԼ-ում մեկնարկելու են «Լեսթերի» դեմ խաղով:

Երևանում առաջին խաղը կայանալու է օգոստոսի 8-ին, իսկ պատասխանը` օգոստոսի 15-ին` Անգլիայում:



© ARMFOOTBALL.COM