Կարապետյանի թիմը տնային խաղերի հաճախելիության բացարձակ ռեկորդ է սահմանել

10:42   22 հուլիսի, 2019

Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Սոչին» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է չեմպիոն «Զենիթին»: «Ֆիշտ» մարզադաշում հանդիպմանը հետևել է 35 102 հանդիսական: Դա ակումբի պատմության բացարձակ ռեկորդն է, հայտնում է Sports.ru-ն:

Նախորդ լավագույն ցուցանիշը կազմում էր 8 582 հանդիսական: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) նախորդ առաջնությունում գարնանային հատվածում, երբ «Սոչին» սկսել էր խաղալ «Ֆիշտում», տնային հանդիպումների միջին հաճախելիությունը կազմել էր 5-6 հազար երկրպագու:

Հիշեցնենք, որ «Զենիթի» դեմ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:



© ARMFOOTBALL.COM