Գրիզման. ««Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուց հետո ուրախությունից արտասվում էի»

14:30   21 հուլիսի, 2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը պատմել է, թե ինչպես է արձագանքել կատալոնական ակումբ տեղափոխվելուն:

«Երբ ամեն ինչ ավարտվեց, զանգահարեցի հորս և ուրախությունից արտասվեցի: Կնոջս ու երեխաներիս հետ էի, անհավանական պահ էր:

Գիտեի, որ «Ատլետիկոյից» հեռանալու դեպքում այդպես է լինելու: Ինձ սիրում էին այնտեղ, և հեռանալս ոմանց կարող էր ցավ պատճառել: Նույնը նաև «Ռեալ Սոսյեդադում» էր: Շատ ծանր էր առաջին անգամ «Ատլետիկոյի» կազմում մեկնել Սան-Սեբաստիան: Այդ երկու ակումբները միշտ իմ սրտում կլինեն: Ամբողջ ուժերս ներդրել եմ այդ թիմերի համար»,- Marca-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Ատլետիկոյին» վճարել է 28-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը` 120 միլիոն եվրո:



© ARMFOOTBALL.COM