Հսկայական առավելություն. Դե Խեան դառնալու է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը

13:25   21 հուլիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդն» ու թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր են համաձայնեցրել: Անգլիական ակումբն ու իսպանացին 6 տարվա համաձայնագիր են կնքելու, տեղեկանում ենք The Telegraph-ից:

28-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանալու է հսկայական` 21,7 միլիոն եվրո աշխատավարձ (շաբաթական մոտ 420 հազար եվրո): Դրա շնորհիվ Դե Խեան հսկայական առավելությամբ դառնալու է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:

Հիշեցնենք, որ իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: Դարպասապահը «կարմիր սատանաների» կազմում է հանդես գալիս 2011 թվականից:



© ARMFOOTBALL.COM