«Լոռին» Վրաստանում հաղթանակը բաց է թողել 90+7 րոպեին

00:10   21 հուլիսի, 2019

«Լոռին» Վարստանում ընկերական խաղ է անցկացրել տեղի «Թելավիի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Առաջին կեսում վանաձորցիների գոլը խփել է թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը, ում անունը հայկական ակումբը չի նշել: Տանտերերը պատասխան գոլը խփել են հիմնական ժամանակին վրացի մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին:

«Լոռին» հանդես եկել հետևյալ մեկնարկային կազմով.

Վարդան Շահատունի, Պեդրո Մորիլյո, Լուիզ Մաթեուս, Արտյոմ Խաչատուրով, Խուան Բրավո, Արման Մկրտչյան, Արթուր Ավագյան, Ալեխանդրո Պուերտաս, Խուլիան Մենդոսա, փորձարկվող ֆուտբոլիստ, փորձարկվող ֆուտբոլիստ:



© ARMFOOTBALL.COM