Կամային հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր Մ19 Իսպանիա – Իտալիա խաղում (VIDEO)

22:59   20 հուլիսի, 2019

Երևանում ավարտվեցին մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի A խմբի հանդիպումները: Կիսաեզրափակչի համար որոշիչ խաղում մրցեցին Իսպանիայի ու Իտալիայի հավաքականները: «Ֆուրիա ռոխան» կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Առաջին կեսում իտալացիներին առաջ է մղել Դավիդե Մերոլան, ով տուգանային հարվածով գրավել է դարպասը: Երկրորդ կեսում իսպանացիները հաղթանակ են կորզել Պաոլո Գոզիի ինքնագոլի ու «Բարսելոնայի» հարձակվող 11-մետարնոցից Աբել Ռուիսի անվրեպ հարվածի շնորհիվ:

«Սկուադրա աձուրան» խաղն ավարտել է 10 ֆուտբոլիստով: Երկու դեղին քարտերի պատճառով հեռացվել է Իյենոմա Ուդոջին:

Իսպանիան Պորտուգալիայի պես վաստակել է 7 միավոր, սակայն խփած ու բաց թողած գոլերի ավելի վատ հարաբերակցության պատճառով գրավել է երկրորդ տեղը: Կիսաեզրափակչում Սանտյագո Դենիայի թիմը մրցելու է B խմբում առաջին տեղն ապահոված Ֆրանսիայի հետ:



© ARMFOOTBALL.COM