Եվրոպա լիգա. «Ալաշկերտ» – «Ստյաուա» խաղի մրցավարները

21:35   20 հուլիսի, 2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ» - «Ստյաուա» հանդիպումը կսպասարկի իռլանդական մրցավարական անձնակազմը:

Գլխավոր մրցավարն է Ռոբերտ Հարվին, ում եզրերում կօգնեն Ուեյն Մակդոնելը և Մարկ Գեյվինը: 4-րդ պաշտոնյան Բեռնարդ Կոնոլին է, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտ» - «Ստյաուա» հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, և կմեկնարկի 21:00-ին:



© ARMFOOTBALL.COM