«Ալաշկերտ» - «Ստյաուա» խաղի մուտքն ազատ է լինելու, բայց...

16:29   20 հուլիսի, 2019

Հուլիսի 25-ին «Ալաշկերտը» կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը: Մրցակիցն է ռումինական «Ստյաուան» է:

Հանդիպման մուտքն ազատ է լինելու: Սակայն, ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ակումբը տոմսեր է պատրաստել երկրպագուների համար:

Դրանք հնարավոր կլինի ստանալ հուլիսի 22-ից «Ալաշկերտի» գրասենյակից (Սարյան 25):

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» - «Ստյաուա» հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, և կմեկնարկի 21:00-ին:



© ARMFOOTBALL.COM