ԵԱ-Մ19. Ֆրանսիայի հավաքականը ջախջախեց Չեխիային (VIDEO)

22:57   15 հուլիսի, 2019

Երևանում շարունակվում է Եվրոպայի Մ19 առաջնությունը։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Ֆրանսիան և Չեխիան («Հանրապետական» ստադիոն)։

Ֆրանսիացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ «Լիլլի» ֆուտբոլիստ Ադամ Ֆլիպսը բացեց հաշիվը 41-րդ րոպեին, 48-րդ րոպեին «Ատալանտայի» խաղացող Դևիդ Հիդենրեիչը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ երրորդ գոլը 52-րդ րոպեին խփեց «Սենտ Էտյենում» հանդես եկող Շառլ Աբին։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 3 միավոր ու B խմբի առաջատարն է։ Իռլանդիան ու Նորվեգիան ունեն 1-ական միավոր, իսկ Չեխիան միավոր չունի։



© ARMFOOTBALL.COM