Երևանում ընթացող ԵԱ-Մ19. Խոշոր հաշիվ Իտալիա – Պորտուգալիա խաղում

23:23   14 հուլիսի, 2019

Երևանում մեկնարկած Եվրոպայի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության  եզրափակիչ փուլի A խմբում կայացավ Իտալիա – Պորտուգալիա հանդիպումը: Վերջինս առավելության հասավ 3:0 հաշվով:

«Բանանց» մարզադաշտում անցկացված մրցավեճի հաշիվը 28-րդ րոպեին բացեց Գոնասալո Կարդոսոն: Ընդմիջումից անմիջապես հետո հաշիվը խոշոր դարձրեցին Գոնսալո Ռամոսը (46) և Ֆելիս Կորեյրան (51):

Այսպիսով, առաջին տուրից հետո Պորտուգալիան 3 միավորով հավասարվեց առաջատար դարձած Իսպանիային: Վերջինս այսօր 4:1 հաշվով հաղթել է Հայաստանի ընտրանուն:



© ARMFOOTBALL.COM