«Մենք ապացույց ունենք». «Ատլետիկոյի» նախագահը` «Բարսելոնա»-Գրիզման բանակցությունների մասին

11:40   13 հուլիսի, 2019

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որ ակումբն ապացույց ունի հարձակվող Անտուան Գրիզմանի` «Բարսելոնա» տեղափոխվելու անօրինական բանակցությունների վերաբերյալ:

««Ատլետիկոն» հայտարարություն կատարեց, որովհետև մենք ապացույցներ ունենք: Գործ կհարուցենք և կպահանջենք այն գումարը, որն անհրաժեշտ կհամարենք»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ վճարել է ֆրանսիացու հրաժարագինը` 120 միլիոն եվրո: Դրանից հետո մադրիդցիները հայտնել են, որ դատարան են դիմելու, որպեսզի կատալոնական ակումբից ևս 80 միլիոն ստանան, որովհետև հարձակվողն ու «բլաուգրանան» սկսել են բանակցել մարտի 9-ից, երբ ֆուտբոլիստի հրաժարագինը 200 միլիոն է եղել:



© ARMFOOTBALL.COM