Զիդանը լքել է «Ռեալի» հավաքը Մոնրեալում

21:14   12 հուլիսի, 2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է թիմի հավաքից, հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմն այժմ Մոնրեալում հավաք է անցկացնում։ Նա հեռացել է անձնական պատճառով։ Մինչև նրա վերադարձը մարզումները կղեկավարի երկրորդդ մարզիչը՝ Դևիդ Բետտոնին։

Հեռանալու պատճառի մասին ավելի մանրամասն չի հաղորդվում։



© ARMFOOTBALL.COM