«Շիրակը» 16 հայերով ու 4 լեգիոներներով մեկնեց Ռուսաստան

15:28   11 հուլիսի, 2019

Այսօր` հուլիսի 11-ի առավոտյան  «Շիրակը» մեկնել է Ռուսաստանի Կրիմսկ քաղաք։ Գյումրեցիները մինչև հուլիսի 26-ը հանգրվանելու են Gigant սպորտային համալիրում հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմի կազմում հավաքին են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Վսևոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան

Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Բոգդան Միլիչիչ, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքաելյան, Ժիրայր Մարգարյան,Արթուր Ամիրյան, Հակոբ Վարդանյան, Սերյոժա Ուռուշանյան, Վարդան Շախբազյան

Կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան, Ռուդիկ Մկրտչյան, Լևոն Դարբինյան, Արման Ասլանյան, Առլեն Ծատուրյան, Ալբերտ Դարբինյան

Հարձակվողներ՝ Մուսսա Բակայոկո, Արամ Մուրադյան, Մորի Կոնե

 

Ռաֆիկ Միսակյանը հավաքին չի մասնակցի UEFA EURO U19-ին մասնակցելու պատճառով:


Գյումրեցիների մրցակիցների մասին ակումբը կհայտարարի ավելի ուշ:

 



© ARMFOOTBALL.COM