ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ռոման» դարպասապահների իր պատմության ամենաթանկ տրանսֆերը գնեց (PHOTO)

10:34   11 հուլիսի, 2019

«Բետիսի» դարպասապահ Պաու Լոպեսը տեղափոխվել է «Ռոմա»: Իտալական ակումբը պաշտոնապես հայտարարել է 24-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա ժամկետով պայմանագիր կնքելու մասին:

Տրանսֆերը կազմել է 23,5 միլիոն եվրո: Իսպանացին դարձել է «գայլերի» պատմության ամենաթանկարժեք նորեկ դարպասապահը:

«Անհնար է մերժել «Ռոմայի» պես ակումբին»,- առաջին հարցազրույցի ժամանակ ասել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:



© ARMFOOTBALL.COM