Ռիվալդոն նշել է, թե ում է համարում Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդը

01:29   11 հուլիսի, 2019

Բրազիլացի նախկին լեգոնդար հարձակվող Ռիվալդոն նշել է, թե ում է համարում Ոսկե գնդակը նվաճելու գլխավոր հավակնորդը։

«Կարծում եմ՝ Մեսսին արժանի է Ոսկե գնդակին։ Նա չի հաղթել Չեմպիոնների լիգան, բայց Ոսկե գնդակն անհատական մրցանակ է։ Լեոն շատ կարևոր գոլեր է խփել։ Նա պետք է ստանա այդ մրցանակը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նախորդ մրցաշրջանում 32-ամյա Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» անցկացրել է 50 հանդիպում, դարձել 51 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացին Ոսկե գնդակի 5-ակի դափնեկիր է։ 



© ARMFOOTBALL.COM