Բասկետբոլ. Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Պորտուգալիա

17:01   10 հուլիսի, 2019

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, այսօր մեկնեց Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաք, որտեղ հուլիսի 12-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները:

Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով Շվեդիայի հավաքականի հետ:

Հավաքականը մրցավայր է մեկնել բազմաթիվ կադրային կորուստներով:



© ARMFOOTBALL.COM