Հայտնի է «Գանձասարի» 21-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը

18:17   25 հունիսի, 2019

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմի շարքերն է համալրել երիտասարդ կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը։

Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։

Եղիազարյանը Երևանի «Բանանցի» սան է, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արցախում», որի կազմում անցկացրել է 28 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։



© ARMFOOTBALL.COM