«Բարսելոնայի» ֆուտբոլիստը բուժզննում է անցնում տրանսֆերային փոխանակման համար (PHOTO)

17:37   25 հունիսի, 2019

«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլլեսսենը ժամանել է «Վալենսիա», որտեղ բուժզննում է անցնում այդ քաղաքի համանուն ակումբի համար: Այդ մասին տեղեկանում ենք El Desmarque-ից:

Հոլանդացին ընդգրկվել է «չղջիկների» դարպասապահ Նետոյի հետ տրանսֆերային փոխանակման գործարքում: Այդ փոխանակման շրջանակում թիմերը լրացուցիչ գումարներ չեն վճարելու: Հոլանդացուն արդեն նկարել են «Վալենսիայի» մարզաշապիկով:

Նետոյի տրանսֆերն առաջինն է գրանցվել, որպեսզի «Վալենսիան» հասցնի վաճառք կատարել մինչև հունիսի 30-ը` ֆինանսական տարվա ավարտը:  Հուլիսի 1-ից հետո կգրանցվի նաև Սիլլեսսենի տեղափոխությունը: 

Սպասվում է, որ մոտալուտ գործարքների մասին պաշտոնապս կհայտարարվի առաջիկա ժամանակահատվածում:



© ARMFOOTBALL.COM