Մարզչի անուշադրության պատճառով Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը որակազրկվել են

14:59   25 հունիսի, 2019

Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը ձախողել են Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի թիավարության մրցաշարի երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումները: Այդ մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մեկնարկից առաջ մարզիկները պետք է ակտիվացնեին հավատարմագրերը և ընդգրկվեին վերջնական հայտացուցակում, սակայն մարզիչի անուշադրության պատճառով չեն արել դա եւ որակազրկվել են:

Այնուամենայնիվ, հայ մարզիկները դուրս են եկել մեկնարկի և անցել տարածությունը, սակայն նրանց գրանցած արդյունքը չի արձանագրվել։



© ARMFOOTBALL.COM