Միլինկովիչ-Սավիչը հեռանում է Իտալիայից. պայմանագիրն արդեն համաձայնեցված է

12:33   25 հունիսի, 2019

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ում:

Սերբական Blic կայքը վստահեցնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրը:

Ֆրանսիական ակումբի ու հռոմեացիների միջև բանակցություններն ավարտական փուլում են: Սերբի տրանսֆերի մանրամասները դեռ հայտնի չեն:

 Ավելի վաղ կիսապաշտպանին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտ էր համարվում «Յուվենտուսը»:



© ARMFOOTBALL.COM