«Բարսելոնան» ու «Վալենսիան» ֆուտբոլիստների փոխանակում են կատարելու

13:46   22 հունիսի, 2019

«Բարսելոնան» ու «Վալենսիան» դարպասապահների փոխանակում են համաձայնեցրել: Sport.es-ը և Mundo Deportivo-ն տեղեկացնում են, որ կատալոնական թիմ է տեղափոխվելու Նետոն, իսկ «չղջիկներին» է միանալու Յասպեր Սիլլեսսենը:

Երկու տրանսֆերներն էլ գնահատվել են 30 միլիոն եվրո: Գործարքներն առանձին են կնքվելու: Բրազիլացին հուլիսի 24-25-ին բուժզննում է անցնելու ու պայմանագիր ստորագրելու «կապտառնագույնների» հետ, իսկ հոլանդացին հակառակ ուղղությամբ է մեկնելու հուլիսի սկզբին:

Բացի այդ, «Վալենսիան» սկսել է «Բարսելոնայի» հետ բանակցել նաև նրա երկու այլ տրանսֆերների շուրջ: «Չղջիկները» ցանկանում են ձեռք բերել կիսապաշտպաններ Դենիս Սուարեսին ու Ռաֆինյա Ալկանտարային: Երկուսի տրանսֆերները գնահատվում են 15-ական միլիոն եվրո:



© ARMFOOTBALL.COM