«Արարատը» նվազագույնը մեկ տարով նոր տնային մարզադաշտ ունի

13:19   21 հունիսի, 2019

Երևանի «Արարատը» տեղեկություն է տարածել հաջորդ` 2019-20թթ. մրցաշրջանում տնային խաղերի մասին:

Հայաստանի ամենահեղինակավոր թիմը հաջորդ մրցաշրջանում տնային հանդիպումներն անցկացնելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նախորդ մրցաշրջանում «Արարատը» չուներ մշտական տնային խաղադաշտ և ստիպված խաղում էր տարբեր ստադիոններում: Մասնավորապես «արծիվները» հյուրերին ընդունել են «Նաիրիում», «Փյունիկի» մարզադպրոցում և «Բանանցի» պահեստային խաղադաշտում:



© ARMFOOTBALL.COM