ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ռեալի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ատլետիկո»

15:35   20 հունիսի, 2019

«Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է «Ռեալի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի տեղափոխության մասին: Մադրիդյան ակումբները համաձայնության են հասել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:

Առաջիկա ժամանակահատվածում իսպանացին բուժզննում կանցնի, որից հետո 5 տարվա պայմանգիր կստորագրի «Ատլետիկոյի» հետ

Տրանսֆերի գինը չի հաղորդվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն կազմելու է 40 միլիոն եվրո:

Լյորենտեն «սերուցքայինների» սանն է: Նա առաջարկներ է ունեցել մի շարք այլ ակումբներից, այդ թվում «Ինտերից», սակայն նախընտրել է մնալ Մադրիդում:



© ARMFOOTBALL.COM