Տիգրան Բարսեղյանը թնդանոթային հարվածով գոլ խփեց ադրբեջանցի դարպասապահին (VIDEO)

16:56   19 հունիսի, 2019

Ղազախստանի գավաթի կիսաեզրափակչում այս պահին ընթանում է «Կայասարի» ու «Տոբոլի» միջև պատասխան հանդիպումը:

16-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ 30 մետրից կատարած շշմելու հարվածով գոլ բացեց հաշիվը: Գնդակն անդարձաձավ հորիզոնական դարպասաձողից ու հատեց հյուրերի դարպասային գիծը:

Նշենք, որ Տոբոլի դարպասապահն ադրբեջանցի Էմիլ Բալաևն է:

Առաջին մրցավեճում «Կայսարը» զիջել էր 0:1 հաշվով:



© ARMFOOTBALL.COM