««Բանանցի» մրցակիցը զիջում է միայն «Պարտիզանին» ու «Ցրվենա Զվեզդային»». Ստանոևիչ

23:48   18 հունիսի, 2019

Ինչպես տեղեկացրել էինք Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցն» ուժերը կչափի Սերբիան ներկայացնող «Չուկարիչկի» թիմի հետ: Այդ առիթվ իր կարծիքն է արտահայտել երևանյան թիմի սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը:

««Չուկարիչկին» բավականին ուժեղ թիմ է, որտեղ համադրված են երիտասարդ և փորձառու խաղացողներ, միշտ արժանի պայքար են մղել Սերբիայի առաջնությունում՝ զիջելով միայն «Պարտիզանին» և «Ցրվենա Զվեդային»:

Շատ լավ է, որ առաջին խաղը լինելու է մրցակցի հարկի տակ, եթե այնտեղ կարողանանք լավ խաղ ցույց տալ և դրական արդյունքի հասնել, մեր մարզադաշտում շատ հեշտ կլինի մեր գործը, ինչպես բոլորը գիտեն մենք մեր մարզադաշտում միշտ լավ ենք խաղում:

Ճիշտ է «Չուկարիչկին» չունի ֆան ակումբ, սակայն խաղը լինելու է Բելգրադում, որտեղ մարդիկ կգան սերբական թիմին աջակցելու:

Մենք միանշանակ կարող ենք լավ խաղալ նրանց դեմ և անցնել հաջորդ փուլ, ուղղակի պետք է հավատալ սեփական ուժերին և ներդնել ողջ ուժերը»,- «Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է սերբը:



© ARMFOOTBALL.COM