Պաշտոնական. «Արցախն» անվափոխվեց (PHOTO)

22:43   18 հունիսի, 2019

Այսօր` հունիսի 18-ին «Արցախը» պաշտոնապես անվանափոխվել է:

Երևանը ներկայացնող ակումբն այսուհետ կոչվելու է «Նոա» (Noah): Այդ անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20թթ. առաջնությունում, գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Նոան հայերենում գործածվում է Նոյ անունով, սակայն երևանյան ակումբը նախընտրել է միջազգային տարբերակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արցախ» անունով թիմ կբացվի Գորիսում:

 



© ARMFOOTBALL.COM