Հրաժարագնի ակտիվացում. «Մանչեսթեր Սիթին» իր պատմության երկրորդ ամենաթանկ տրանսֆերը կկատարի

20:07   18 հունիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» Մադրիդի «Ատլետիկոյին» տեղեկացրել է, որ ակտիվացրել է հենակետային կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսի հրաժարագինը: Այդ մասին հայտնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իսպանացու հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո: Այժմ «քաղաքայիններին» մնում է իսպանացու հետ համաձայնության հասնել անձնական պայմանագրի հարցում:

Միաժամանակ Goal.com-ը գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը մադրիդցիներին տեղեկացրել է թիմը լքելու մտադրության մասին: Նրա համար պայքարում են նաև ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Բարսելոնան», սակայն «Մանչեսթեր Սիթին» բացահայտ ֆավորիտ է համարվում:

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնի պատմության ամենաթանկ տրանսֆերը Կևին Դե Բրյունեն է, որ համար «քաղաքայինները» վճարել են 74 միլիոն եվրո: Ռոդրին կարող է դառնալ երկրորդը:



© ARMFOOTBALL.COM