Երևանում կայանալիք Եվրո-2019 Մ-19 տոմսերն արդեն վաճառքում են

19:41   18 հունիսի, 2019

Հունիսի 18-ին նախնական վաճառքի են հանվել Եվրոպայի Մ-19 առաջնության խմբային փուլի բոլոր խաղերի տոմսերը։ «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանցի» տարածքում և ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրերում կայանալիք խաղերի տոմսերը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Խմբային փուլի խաղերի տոմսերի արժեքը՝

«Հանրապետական» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 200 դրամ

«Բանանց» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային տրիբունա՝ 200 դրամ

ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ մեկ հիմնական տրիբունա՝ 500 դրամ։



© ARMFOOTBALL.COM